Բողոքի ցույց՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման
Ջերմուկում ընթանում է հանրահավաք՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: Ջերմուկցիները նշում են՝ պետք է պայքարել, Կառավարությանը համոզել՝ հետ կանգնել Ամուլսարի հանքը շահագործելու մտքից:
Հանրահավաքի մասնակիցներն անդրադարձան Քննչական կոմիտեի ներկայացրած փորձաքննությանը, նշեցին՝ որևէ գիտնական չի եկել, տեղում ուսումնասիրություն չի արել, փորձաքննությունը արվել է միայն թղթերով:
«Ո´չ ներդրողներն են ապրելու այստեղ, ո´չ թույլտվություն տվողները, մենք ենք ապրելու, մեր երեխաները, մեր թոռները, ամբողջ աշխարհն է գալու այստեղ հանգստանալու: Մենք ամբողջ համայնքով դեմ ենք, որ այդ հանքը շահագործվի»,- ասաց հանրահավաքի մասնակիցներից մեկը:
Ջերմուկցիները նշում են՝ Ամուլսարն արդեն քաղաքական հարց է, պետք է կայացվի քաղաքական որոշում, իսկ այդպիսի որոշում կարող է կայացնել միայն վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Միհրան Պողոսյանին չի հանձնի Հայաստանին.Դատախազություն
ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է Միհրան Պողոսյանին ՀՀ-ին հանձնելու ՀՀ դատախազության միջնորդությունը։Այս մասին ֆեյսբու...
Արդյո՞ք վարորդական իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման կարգի փոփոխություն է սպասվում
ՀՀ ոստիկանությունում չեն հաստատել վարորդական իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման կարգի փոփոխության եւ ճանապարհայի...
«Փարքինգ Սիթի Սերվիս»-ի՝ ավելի քան 700 մլն դրամի չափով փոխառության պարտավորությունն անհիմն մարվել է Երևանի համայնքային բյուջեի հաշվին
«Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը նվիրատվությամբ Երևանի քաղաքապետարանին հանձնելու և դրա հետագա գործունեության ընթաց...
Նոր սելֆի՝ Փաշինյանների ընտանիքից
Մարիամ Փաշինյանն իր Instagram-ի էջում հրապարակել է ընտանեկան լուսանկար՝ ծնողների և քրոջ հետ: