Վարչապետի օգնականը կփորձի հանդիպում կազմակերպել բնապահպանների և վարչապետի միջև
Կառավարության շենքի դիմաց շարունակվում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիան: Քիչ առաջ բնապահպանները կառավարության ներկայացուցիչներին 5 րոպե տվեցին, որպեսզի վերջիններս թույլ տան, որ 5 բնապահպան մտնի կառավարության շենք և նիստում ներկայացնի հանքի շահագործման մասին փորձագիտական եզրակացությունը:
Ոստիկանները փակել էին կառավարության շենքի մուտքը, բնապահպանների հետ տեղի էր ունեցել վիճաբանություն:
Քիչ առաջ հավաքվածներին է մոտեցել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը և խնդրել փոխանցել բնապահպանների ներկայացրած դիրքորոշումների փաթեթը: Բայց բնապահպանները ցանկանում են անձամբ հանդիպել վարչապետի հետ:
Բնապահպանները նշում են, որ այդ փաթեթն առանց իրենց խոսքի անհասկանալի կլինի, և պետք է իրենք ներկայացնեն փաթեթի բովանդակությունը:
Ակցիայի մասնակիցները որոշեցին սպասել, մինչ վարչապետի օգնականը կփորձի կազմակերպել վարչապետի հետ հանդիպումը:
Նմանատիպ հոդվածներ
Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում դոլարի ու յուանի կողքին հայտնվել է «հին» հայկական 100 դրամ
Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում հրապարակվել է նյութի հղում, որում որպես նկարազարդում օգտագործվել է ազգային ա...
«Փարքինգ Սիթի Սերվիս»-ի՝ ավելի քան 700 մլն դրամի չափով փոխառության պարտավորությունն անհիմն մարվել է Երևանի համայնքային բյուջեի հաշվին
«Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը նվիրատվությամբ Երևանի քաղաքապետարանին հանձնելու և դրա հետագա գործունեության ընթաց...
Ինչպե՞ս է ԱԺ-ը ծախսել Վարդավառի միջոցառման 5 մլն դրամը
Վարդավառի տոնի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովը միջոցառման կազմակերպումը պատվիրվել է «Անի Ջուլհակյան» և «Սոլոյան Մերի» Ա/...
Երևանի և Գյումրու որոշ հասցեների գազամատակարարումը վաղը կդադարեցվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 15-ին ժամը 10.0...