Հասարակություն

ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավորապես սահմանափակել կցորդով եւ կիսակցորդով բեռնատարների հոսքը Գուգուտի-Գոգավան անցակետով

ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավորապես սահմանափակել կցորդով եւ կիսակցորդով բեռնատարների հոսքը Գուգուտի-Գոգավան անցակետով
Վրաստանի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ից կմեկնարկեն Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքները: Այս մասին…

Վրաստանի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ից կմեկնարկեն Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Գուգուտի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդով եւ կիսակցորդով բեռնատարների հոսքը՝ Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված:

Հաշվի առնելով ամառային շրջանում զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը եւ ապրանքների ծավալների աճը, Վրաստանի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայության տեղեկացնում է, որ հետագայում սահմանահատումն անխոչընդոտ կազմակերպելու նպատակով նախատեսում է վերանորոգել Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարհահատվածը: Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն  օգոստոսի 19-ից եւ կավարտվեն աշնանը: Այդ ընթացքում նախատեսվում է վերանորոգել ճանապարհի 85-98-րդ կիլոմետր հատվածը:

Նմանատիպ հոդվածներ

«Փարքինգ Սիթի Սերվիս»-ի՝ ավելի քան 700 մլն դրամի չափով փոխառության պարտավորությունն անհիմն մարվել է Երևանի համայնքային բյուջեի հաշվին

«Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը նվիրատվությամբ Երևանի քաղաքապետարանին հանձնելու և դրա հետագա գործունեության ընթաց...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250