Դատարանը կալանավորեց Սեքյուրիթի դրիմ ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանին. նա կտեղափոխվի Արմավիր ՔԿՀ. SHAMSHYAN.com

Քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի առանձնապես ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի միջնորդությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց դռնփակ դատական նիստը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավորը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարել է քննիչի միջնորդությունը և «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանի նկատմամբ որպես խափանման միջոց քննիչի միջնորդությունը կալանավորման մասով բավարարվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Զաքարյանը տեղափոխվելու է Արմավիր քրեակատարողական հիմնարկ: 

 

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր՝ օգոստոսի 13–ին ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը և «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը։ Նախորդ տարի ոստիկանությունը հայտարարեց «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունում կատարված չարաշահումների վերաբերյալ։

 

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2011, 2013 և 2017 թվականներին ճանապարհային ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության պետության կարիքների համար և երթևեկության նկատմամբ վերահսկողության համակարգեր գնելու և ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր է կնքվել: Արդյունքում «Սեքյուրիթի Դրիմ»  և «Էլիփս» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ:

Քաղաքականություն