2 անձի մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց զորակոչիկներին զինծառայությունից ազատելու համար. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կաշառք ստանալու դիմաց մի շարք զորակոչիկների պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք:
ԱԱԾ–ից հայտնում են, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացին, տիրապետելով զինկոմիսարիատի և Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատանքների նրբություններին և օգտագործելով բժիշկների շրջանում ունեցած իր կապերը, նախնական համաձայնության գալով բուժհաստատության աշխատակցի հետ, 2019թ. ամառային զորակոչի ընթացքում, 3000-8000 ԱՄՆ դոլարի չափով կաշառքի դիմաց կազմակերպել է ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրների առկայության վերաբերյալ կեղծ ախտորոշումների հիմքով 5 զորակոչիկի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
Կատարվում է նախաքննություն, մեղադրանք է առաջադրվել 2 անձի:
Նմանատիպ հոդվածներ
«Փարքինգ Սիթի Սերվիս»-ի՝ ավելի քան 700 մլն դրամի չափով փոխառության պարտավորությունն անհիմն մարվել է Երևանի համայնքային բյուջեի հաշվին
«Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը նվիրատվությամբ Երևանի քաղաքապետարանին հանձնելու և դրա հետագա գործունեության ընթաց...
Ով է Ադրբեջանում գերի ընկած զինծառայողը
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ադրբեջանի սահմանը հայ քաղաքացի է անցել։ Այս լուրը պաշտոնապես հաստատել էր ՊՆ մամուլի խոսն...
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա 4 օրերին
Առաջիկա 4 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետութ...
Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում դոլարի ու յուանի կողքին հայտնվել է «հին» հայկական 100 դրամ
Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում հրապարակվել է նյութի հղում, որում որպես նկարազարդում օգտագործվել է ազգային ա...