Բագրատաշենի մաքսակետի պետը պաշտոնի անցնելուց հետո բիզնեսով չի զբաղվում. ահազանգի հետքերով
Ամենաղմկահարույց կառույցներից մեկի՝ ՊԵԿ-ի շուրջ գրեթե միշտ թեժ քննարկումներ կան։ Աստղաբաշխական թվերով պարգևավճարները, ապա ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եւ նրա որդու՝ Հարություն Մաշադյանի անվան շուրջ պտտվող լուրերը թեժ էին պահում կառույցի մասին քննարկումները։
Արդեն մի քանի օր է՝ ՊԵԿ-ի շուրջ հերթական քննարկումներն են սկսել։
Օրեր առաջ գործարար Արթուր Խառատյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ Բագրատաշենի մաքսակետի պետ Գեղամ Վանունին ապօրինաբար չի մաքսազերծել իր ապրանքը, խլել է բեռնատարի բանալին, և ֆիզիկական բռնության է ենթարկել իրեն։ Բագրատաշենի անցակետում տեղի ունեցած դեպքի առնչությամբ քննություն է ընթանում։
Շահարկվեց նաև այն, որ լինելով ՊԵԿ աշխատակից, Վանունին հանդիսանում է «Մեյդ Թու Մեյք» ՍՊԸ-ի հիմնադիրը, զբաղվում է բիզնեսով և ապրանք է մատակարարում ՊԵԿ-ին։
Ճշտելու համար, արդյոք մաքսակետի պետը օրենքի խախտմամբ է աշխատում, ArmDaily.am-ը զրուցեց ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Մկրտչյանի հետ։
«Գեղամ Վանունին ՊԵԿ-ում աշխատում է 2019 թվականի ապրիլ ամսից, իսկ մատակարարումը եղել է 2017 թվականից։ Նա գործարար է եղել, ո՞վ է արգելում գործարարին մասնակցել գնումներին։ ՊԵԿ-ում աշխատանքի անցնելուց հետո չի շարունակում ղեկավարել այդ ընկերությունը։ Կազմակերպությունը հանձնված է հավատարմագրված կառավարման օրենքին համապատասխան։ Օրենքից դուրս գործունեություն ծավալելու մասին խոսք լինել անգամ չի կարող լինել։ Չի կարող որևէ մեկը օրենքի խախտմամբ աշխատել ՊԵԿ-ում, այստեղ էլ իմանան ու լռեն»,-ասաց Մկրտչյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա 4 օրերին
Առաջիկա 4 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետութ...
Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում դոլարի ու յուանի կողքին հայտնվել է «հին» հայկական 100 դրամ
Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում հրապարակվել է նյութի հղում, որում որպես նկարազարդում օգտագործվել է ազգային ա...
Պլանային ջրանջատում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աշխարհում գործող զարմանալի տուգանքները, որոնց մասին դժվար թե կռահեք
Ինչպես հայտնի է՝ օրենքի չիմացությունը մեզ չի ազատում պատասխանատվությունից: Այս կանոնը հաշվի առնելով՝ արձակուրդային...