
Արագիլների գործով նյութեր են նախապատրաստվում

Երեկ մենք անդրադարձել էինք ամիսներ առաջ Արարատի մարզի Հովտաշեն գյուղի արագիլների անկմանը՝ նշելով, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի փոխանցմամբ նրանք գործն ուղարկել են իրավապահ մարմիններին, սակայն Քննչական կոմիտեն և ոստիկանությունը տեղյակ չեն այդ գործից:
ArmDaily.am-ը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ տեսչական մարմինը 2019 թվականի օգոստոսի 6-ին արագիլների անկման վերաբերյալ նյութերն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն։
Ինչպես նաև ՀՀ ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ երեկ Արարատի մարզի դատախազությունից ոստիկանության Արտաշատի բաժին գրությամբ ստացվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդումը, Հովտաշեն համայնքի և նրա հարակից համայնքների տարածքներում արագիլների անկնման փաստի վերաբերյալ, սահմանված կարգով հետագա ընթացքը լուծելու համար.«Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր»: Հարցին՝ պարզվե՞լ է, թե ով է եղել արագիլների անկման մեղավորը, ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ՝ ոչ.«Այս պահին նյութեր են նախապատրաստվում»: