Եթե զինծառայողի բուժումը կարելի է Հայաստանում կազմակերպել, պետք է կազմակերպել Հայաստանում. Դավիթ Տոնոյան
Գոյություն ունի կարգ, գոյություն ունի կառավարության որոշում, գործում են օրենքներ, ըստ որոնց, եթե Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ բուժում իրականացնել, ապա զինծառայողներին այդ հնարավորությունը տրվում է, նրանց բուժումը իրականացվում է արտերկրում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխիլյանի բուժումը Եվրոպայում իրականացնելու համար ֆինանսավորում չտրամադրելու խնդրին:
Նա նշեց, որ եթե հանձնաժողովն այդ որոշումը չի կայացնում, բնական է՝ պետք է բուժումը իրականացվի առանց սուբյեկտիվ մոտեցումների:
«Բոլորը կարող են ասել` ես ուզում եմ գնալ այստեղ կամ այնտեղ, բուժում ստանալ, բայց այդպես չի կարելի: Եթե այդ բուժումը կարելի է Հայաստանում կազմակերպել, պետք է կազմակերպել Հայաստանում և դրա պատասխանատվությունը համապատասխան կառույցներն են կրում»,-ասաց նա:
Անդրադառնալով առաջնագծին, պաշտպանության նախարարն ասաց, որ այս պահին համեմատաբար անդորր է, խաղաղ է:
Տեսանյութը՝ News.am
Նմանատիպ հոդվածներ
Ինչպե՞ս է երգում Գևորգ Պետրոսյանը
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պագամավոր Գևորգ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երգում է իր ընկերնե...
Նիկոլ Փաշինյանն ու Հայկ Մարությանն աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկում են աղբահանության խնդիրները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունենում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։Պաշտոնյաները քննարկու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիլիջանից քոթոթը տեղափոխվեց Վայրի կենդանիների փրկարար կենտրոն
FPWC ջանքերով և մեր գործընկեր կառույցների աջակցությամբ օրերս Դիլիջանից Վայրի կենդանիների փրկարար կենտրոն տեղափոխվեց առան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ նախագահը մոտոցիկլետով մասնակցել է բայք շոուին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտոցիկլետ վարելու տեսանյութը ակտիվ քննարկում են համացանցում։ «Ուրալ» մակնիշի կցասայ...