Քոչարյանի գործով արդեն մեկ տարի է տիրում է «բեսպրեդել». Բողոքի ակցիա ԲԴԽ-ի մոտ
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց:
Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ իրականացվում են ապօրինություններ, ԲԴԽ-ն մատնված է անգործության։ Ակցիայի մասնակիցները ԲԴԽ-ին կոչ էին անում օրենսդրության սահմաններում լինել դատական իշխանության երաշխավորը, երաշխավորել դատական իշխանության ինքնիշխանությունն ու արդարադատությունը։
«Խորհուրդը կոչված է ՀՀ-ում դատական համակարգի աշխատանքը երաշխավորելու՝ օրենքին ու Սահմանադրությանը համապատասխան։ Նախագահ Քոչարյանի գործով արդեն մեկ տարի է տիրում է «բեսպրեդել», չի ձևավորվում դատարան, որպեսզի քննվի նրա կալանքի հարցը»,- նշում էին ակցիայի մասնակիցները։
Ակցիայի ընթացքում կազմակերպիչները տեղեկացրին, որ ԲԴԽ-ից իրենց ասել են, որ իրենց մոտ խորհրդակցություն է և այս պահին հնարավորություն չունեն իրենց մոտ իջնելու։
Ակցիայի մասնակիցներն ընդգծեցին, որ մտադիր են մինչև վերջ սպասել։
Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց ավելի քան երկու ժամ տևած բողոքի ակցիայից հետո ի վերջո ցուցարարներին մոտեցավ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայության պետ Արման Խաչատրյանը և նրանց խնդրեց, որ իրենց պահանջները գրավոր ներկայացնեն, քանի որ ԲԴԽ-ն այս պահին նիստ է գումարել և հայտնի չէ, թե երբ կավարտվի:
Ակցիայի մասնակիցները միմյանց հետ քննարկելուց հետո որոշեցին վաղն առավոտյան ներկայացնել: Նշենք, որ նրանք պահանջում են բացատրություն, թե ինչու Քոչարյանի և մյուսների գործով չի իրականացվում դատավորություն, ինչու են արհեստական խոչընդոտներ ստեղծվում և ինչով է պայմանավորված ԲԴԽ անգործությունը:
Հայտնենք, որ ավելի վաղ 2-րդ նախագահի աջակիցները իրազեկման ակցիա էին իրականացրել Մարդու իրավունքների պաշտպանի և Բարձրագույն դատական խորհրդի շենքերի մոտ:
Նմանատիպ հոդվածներ
Ով է Ադրբեջանում գերի ընկած զինծառայողը
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ադրբեջանի սահմանը հայ քաղաքացի է անցել։ Այս լուրը պաշտոնապես հաստատել էր ՊՆ մամուլի խոսն...
Զինծառայող Արայիկ Ղազարյանը լքել է մարտական դիրքը. Արցախի ՊԲ-ն` ադրբեջանական կողմում գտնվող հայ քաղաքացու մասին
Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս...
Նախկին պայմանագրային զինծառայողին ՊՆ-ում խոստացել են բուժել, բայց խոստումը չեն կատարել
«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորումը վաղը` օգոստոսի 12-ին, բողոքի ակցիա կանցկացնի ՀՀ Պաշտպանության նախար...
«Այստեղ սադիստ չկա». գնդապետը մեղադրանքները չի ընդունում
Զորամասի սպան գետնին ընկած զինվորների վրայով չի քայլել: Այս մասին լրագրողներին ասաց Արցախի զորամասերից մեկի գնդապետ Արմե...