«Այստեղ սադիստ չկա». գնդապետը մեղադրանքները չի ընդունում
Զորամասի սպան գետնին ընկած զինվորների վրայով չի քայլել: Այս մասին լրագրողներին ասաց Արցախի զորամասերից մեկի գնդապետ Արմեն Գյոզալյանը՝ պատասխանելով «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության հնչեցրած մեղադրանքներին։
Ավելի վաղ ՀԿ-ն հոդված էր հրապարակել, որում պնդում է, թե Գյոզալյանը ղեկավարում է սպաների խումբ, որոնք մշտապես բռնության են ենթարկում զինվորներին ու սադիստական պատիժներ կիրառում նրանց նկատմամբ։
Հոդվածում նշվում է, որ Գյոզալյանի տեղակալ մայոր Արթուր Ֆահրադյանը՝ նրա «աջ ձեռքը», մեկ տարի առաջ զինվորներին պառկեցրել է գետնին և քայլել նրանց վրայով:
Այսկերպ մայորը պատժել է տղաներին այն բանի համար, որ նրանք «Քուն» հրամանից հետո ննջասենյակում հաց են կերել։
«Խոսքը մեկ տարի առաջ տեղի ունեցած միջադեպի մասին է, բայց ես հերքում եմ դա. այն, ինչի մասին նշված է հոդվածում (զինվորների վրայով քայլել, –խմբ․), չի եղել։ Այնտեղ ամեն ինչ աղավաղված է ներկայացված։ Ֆահրադյանը փորձել է ձեռք բարձրացնել զինվորի վրա ու պատիժ է կրել դրա համար», - ասաց Գյոզալյանը։
Նրա խոսքով՝ հոդվածում սխալ է նշված նույնիսկ ոչ կանոնադրային վարք դրսևորելու մեջ մեղադրվող սպայի պաշտոնը։
Ինքը՝ Ֆահրադյանը, շարունակում է ծառայությունը։ Գյոզալյանն ասում է, որ Ֆահրադյանը «նորմալ սպա է», և նա չի եղել նշված միջադեպի հրահրողը։
«Ինչ վերաբերում է սադիզմի մեջ մեղադրելուն ու զորամասը «հանցավորության որջ» ու բոլորին «սադիստ» անվանելուն՝ ապա դրանք միայն վարկաբեկող խոսքեր են մարտական հերթապահություն իրականացնող զորամասի նկատմամբ։ Այստեղ սադիստ չկա», - ասաց Գյոզալյանը։
Ինչ վերաբերում է նրան, որ զորամասում բազմաթիվ դատապարտված սպաներ կան՝ Գյոզալյանի խոսքով, իրականում զորամասում երեք նման մարդ կա, և նրանք պայմանական են դատապարտված։
Դրանցից մեկը հոդվածում հիշատակվող սպան է (Ֆահրադյանը), մյուս երկուսը դատապարտվել են տեխնիկական պատճառներով (զենքի կորուստ ու ՃՏՊ)։
Անդրադառնալով հենց իր հասցեին հնչած մեղադրանքներին՝ Գյոզալյանը նշեց, որ տարբեր զորամասերում է ծառայել, մինչ այժմ ոչ մի նման հաղորդում չի եղել, ինչո՞ւ է ամեն ինչ փոխվել հենց այս զորամասում։
Նա ընդգծեց, որ խրախուսում է միայն այն սպաներին, որոնք իրենց լիազորությունների սահմաններում բարեխղճորեն կատարում են իրենց պարտականությունները։
Նշենք, որ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի մեկ ուրիշ հոդվածում էլ նշվում է, որ սա զորամասում բռնության կիրառման միակ դեպքը չէ։ Հղում անելով ՀՀ դատախազությանը, նրանք հայտնում են, որ 2019 թվականի փետրվարին ևս մեկ քրեական գործ է հարուցվել վերադասի կողմից ենթակայի հանդեպ բռնության կիրառման փաստով։ Մեղադրանք է առաջադրվել հինգ մարդու։
Նմանատիպ հոդվածներ
Գոգավան-Գուգութի սահմանային անցակետը վերսկսկել է իր բնականոն աշխատանքը
Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհին շրջված բեռնատարն արդեն հեռացվել է երթեւեկելի գոտուց։ Այս մասին...
Ով է Ադրբեջանում գերի ընկած զինծառայողը
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ադրբեջանի սահմանը հայ քաղաքացի է անցել։ Այս լուրը պաշտոնապես հաստատել էր ՊՆ մամուլի խոսն...
էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և ևս 5 մարզում
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային և վերանորոգման աշխ...
Հայաստանի տրանսպորտի վիճակը համեմատելի է աֆրիկյան պետության հետ․ Լապշին
Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանում հանրային տրանսպորտի խնդրին: Նա ն...