ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սև պանտերան» մագլցել է Գեղարդի եկեղեցու գմբեթի վրա. Մայր Աթոռի արձագանքը
Վերջին երկու շաբաթվա ընթացքում համացանցում հայտնվել է «սեւ պանտերա» անունով օգտատիրոջ տեսահոլովակները, որտեղ նա դիմակավորված բարձրանում է տարբեր ժայռերի վրա՝ չօգտագործելով ոչ մի լեռնագնացական սարք։ Այս մասին տեղեկանում ենք «Էկո–Մեդիա ցանց»–ի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից։
Տեսանյութում դիմակավորված անձը մսով կերակրում է Կարմիր գրքում գրանցված գիշանգղի ձագի։
Ուշագրավ է նաև այն, որ դիմակավորված անձը բարձրացել է Սուրբ Գեղարդի եկեղեցու գմբեթի վրա, ինչին արձագանքել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։
«Ապշած ենք Սուրբ Գեղարդավանքի Կաթողիկե Աստվածածին եկեղեցու գմբեթին ու Սուրբ Խաչի վրա մագլցող երիտասարդի պատկերով տեսանյութից։ Հատկապես զարմանալի է այդպիսի արարք արձանագրել մի անձի կողմից, ով նախկինում վանահայրերի գիտությամբ ու արտոնությամբ Գեղարդավանքում խոնարհաբար կատարել է գմբեթի ու տանիքի մաքրման աշխատանքներ։
Վանորեից տեսչությանը հանձնարարվել է առավել զգոն լինել սրբավայրերի պահպանության և խնամքի ծառայության մեջ և հորդորվել է հոգևոր խնամքի իրագործման շրջանակներում բացատրական աշխատանքներ տանել երիտասարդի հետ: Մեր ժողովրդի զավակներին կոչ ենք անում հեռու մնալ այնպիսի գործողություններից, որոնք անընդունելի են և հարիր չեն սրբավայրերի առաքելության հետ և վիրավորում են քրիստոնեական, հոգևոր զգացմունքները։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգ»։
Նմանատիպ հոդվածներ
Աշխատանքային գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել ծառայության բաժիններ․ ԱԱԾ
Սոցիալական ապահովության ծառայությունը հորդորում է գործատուներին և քաղաքացիներին չհապաղել և գրքույկները հնարավորինս շուտ...
Ով ուզում էր Սևան գնալ, թող պատրաստվի. Գագիկ Սուրենյան
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ վաղվանից օդի...
ՃՈ ավագ հետաքննիչը օգնության ձեռք է մեկնել մարդատար Газель-ի վարորդին
Երեկ՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արգիշտի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում շահագործվ...
Բողոքի ակցիա՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց․ ոստիկանները քաղաքացիներից ոմանց տեղափոխել են բաժին
Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ «Քաղաքական և կենցաղային աղբի մաքրում» կարգախոսով։Բողոքի ակցիան...