ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ունեցվածքը․ ‹‹Հայտարարագիր››

‹‹Հայտարարագիր››, որի շարքում այս անգամ կներկայացվի ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ունեցվածքը։

 

ArmDaily.am․ Ով է Դավիթ Տոնոյանը- ենթավերնագիր


Դավիթ Տոնոյանը ծնվել է 1967թվականի դեկտեմբերի27-ին, Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում։
1991 թվական – ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։
1997 թվական – ավարտել է Ռուսաստանի Դաշնության ռազմադիվանագիտական ակադեմիան։

1986-1988 թվականներ – ծառայել է Խորհրդային բանակում։

1992-1994 թվականներ – ծառայել է ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։
1994 թվական – զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ։
1997 թվական – ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչության սպա։
1998-2004 թվականներ - ծառայել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից՝ տարբեր պաշտոններում։
2004-2007 թվականներ – ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։
2007-2008 թվականներ – ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ։
2008-2010 թվականներ – ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ։
2010 թվական հոկտեմբերի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար:
2018 թվականին ՀՀ վարչապետի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար:

Ամուսնացած է, ունի դուստր և որդի։ Ձյուդոյի սպորտի վարպետ է։
Ունեցվածքը
Դավիթ Տոնոյանի հայտարարագրում նշված չէ անշարժ և շարժական գույք ունենալու մասին տեղեկություն։
2011 թվականին Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակման օրը ներկայացրած հայտարարագրում Տոնոյանն ունեցել է 3,500,000.00 դրամ դրամական միջոց և 5,225,244.00 դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունից։
2012 թվականին մի փոքր ավելացել են նրա և՛ դրամական միջոցները, և՛ եկամուտները՝ 

4,100,000.00 դրամ դրամական միջոց և 6,574,960.00 դրամ եկամուտ։
2013-ին պաշտոնատար անձի դրամական միջոցներն նվազել են, իսկ եկամուտները նույն են մնացել։ Նրա եկամուտները կազմել են 6,762,960.00 դրամ, որից 5,574,960.00 դրամն աշխատանքից ստացած վարձատրությունն է, իսկ 1,188,000.00 դրամը՝ կենսաթոշակ։2014-ին նրա եկամուտները կազմել են 8,212,350.00 դրամ, իսկ 2015-ին ՝9,638,072.00 դրամ, որից 960.600 դրամ ստացել է գիտական աշխատանքի համար։2016-ին Տոնոյանի եկամուտը հասել է 10,691,232.00-ի, որից 1,800,000.00 դրամը քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ է։
2017 թվականին նա նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարար, այդ ժամանակ տոնոյանը որպես շարժական գույք հայտարարագրել է TOYOTA RAV 4 1.8 մակնիշի ավտոմեքենա։ Այդ տարում նրա եկամուտներն ու դրամական միջոցները եռակի նվազել են՝ 10,691,232.00 դրամից հասնելով 3,624,533.00դրամի, իսկ տարվա վերջում աճել՝ հասնելով 9,729,856.00 դրամի։
2018-ին նրա եկամուտները կազմել են 9,941,242.00 դրամ, իսկ դրամական միջոցները՝ 2,850,000.00 դրամ։
Տոնոյանի կինը՝ Զարուհի Մանուկյանը, հայտարարագրել է 3,500.00 դոլար։
Երեխաների անունով ոչինչ չկա։