Ավազակային հարձակում Կոտայքի մարզում. տարեց կնոջից հափշտակել են ոսկյա զարդեր
Այսօր, օգոստոսի 6-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում անհայտ անձը մտել է Պտղնի գյուղի Նոր թաղամասի 36 տուն։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը տան մեջ բռնություն է կիրառել տանտիրուհու նկատմամբ, այնուհետև հափշտակել ոսկյա զարդեր և դիմել փախուստի։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տանտիրուհուն Աբովյանի շտապօգնության բժիշկները տեղափոխել են հիվանդանոց։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
«ԳԱԶել»-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխայի․ վերջինս տեղում մահացել է
Օգոստոսի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։Գագիկ Շամշյանը հայտնում է ժամը 09։00-ի սահմաններում Աս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շշի Մելոյի» եղբորը բերման ենթարկելիս ոստիկանները գործել են իրավաչափ․ Ոստիկանություն
Օգոստոսի 4-ին մամուլում տարածվել էր օգոստոսի 3-ին ձերբակալված Աբովյանի 54-ամյա մի բնակչի փաստաբանի հայտարարությունը, ըստ...
«Մոստ տրաքացնելը» տեռոր է․Մելիք Մանուկյանը՝ իր դեմ մահափորձի մասին․«Ժողովուրդ»
«Երևան-Սևան» ճանապարհին օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունը ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի...
Չարաշահումներ․ ՀԴՄ-ների պայմանագրային արժեքը ձևակերպվել է իրականից ավելի բարձր գնով
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հետամուտ լինելով զանգվածային լրատվության միջոցներում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդ...