Կոտայքի մարզում վթարի է ենթարկվել VAZ-21140 մակնիշի ավտոմեքենան. վարորդը տեղում մահացել է
Այսօր, օգոստոսի 5-ին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ 60-ամյա Վարագ Ղ․-ն իր վարած VAZ-21140 մակնիշի ավտոմեքենայով Կարենիս գյուղից դեպի Արգել տանող 1-ին շրջադարձի ձախակողմյա հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ցանկապատի հիմքին, որից հետո կողաշրջված վիճակում հայտնվել ոչ երթևեկելի գոտու հատվածում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վարագ Ղ․-ն տեղում մահացել է։
Փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շշի Մելոյի» եղբորը բերման ենթարկելիս ոստիկանները գործել են իրավաչափ․ Ոստիկանություն
Օգոստոսի 4-ին մամուլում տարածվել էր օգոստոսի 3-ին ձերբակալված Աբովյանի 54-ամյա մի բնակչի փաստաբանի հայտարարությունը, ըստ...
«ԳԱԶել»-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխայի․ վերջինս տեղում մահացել է
Օգոստոսի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։Գագիկ Շամշյանը հայտնում է ժամը 09։00-ի սահմաններում Աս...
Նախապես տեղադրել է պայթուցիկ նյութ, «Ռենջ Ռովեր»-ի ու նրան ուղեկցող մեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միսը խանութ է մատակարարվում խայտառակ պայմաններում. ահազանգ
Հարություն անունով քաղաքացին SHANTNEWS-ին տեսանյութ է տրամադրել, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպիսի պայմաններում է միս մ...