Կոտայքի մարզի դատարանը «Շշի Մելոյի» ձերբակալված եղբորն ազատ է արձակել
ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի մելո» անունով հայտնի Մելիք Մանուկյանի դեմ իրականացված մահափորձի դեպքի վայրից մեքենան հեռացնելու գործով օգոստոսի 3–ին ձերբակալված Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը երեկ երեկոյան ազատ է արձակվել արգելանքից։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Մանուկյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գեղամ Մարգարյանի մի քանի ժամ քննելով ձերբակալման որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը, ոչ իրավաչափ է ճանաչել Մանուկյանի ձորբակալությունը և նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճից։
Նշենք, որ Ռոբերտ Մանուկյանը ձերբակալվել էր ՔՕ 38-332-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործունեությանը միջամտելուն դրդելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։
Հիշեցնենք, որ մեքենան դեպքի վայրից հեռացնելու գործով ձերբակալված է նաև Մելիք Մանուկյանի թիկնապահը՝ Մարկոս Մարկոսյանը: Ըստ քննության տվյալների՝ դեպքի վայրից հենց նա է Ռոբերտ Մանուկյանի դրդմամբ է հեռացրել մեքենան:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2–ին Երևան–Սևան ավտոմայրուղու վրա՝ Մելիք Մանուկյանի ապակե տարաների գործարանի մոտ:
Պայթյունի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի և պայթյուցիչ նյութեր պահելու հատկանիշներով. գործով ձերբակալվել է 3 անձ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շշի Մելոյի» եղբորը բերման ենթարկելիս ոստիկանները գործել են իրավաչափ․ Ոստիկանություն
Օգոստոսի 4-ին մամուլում տարածվել էր օգոստոսի 3-ին ձերբակալված Աբովյանի 54-ամյա մի բնակչի փաստաբանի հայտարարությունը, ըստ...
Նախապես տեղադրել է պայթուցիկ նյութ, «Ռենջ Ռովեր»-ի ու նրան ուղեկցող մեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայր...
«ԳԱԶել»-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխայի․ վերջինս տեղում մահացել է
Օգոստոսի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։Գագիկ Շամշյանը հայտնում է ժամը 09։00-ի սահմաններում Աս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միսը խանութ է մատակարարվում խայտառակ պայմաններում. ահազանգ
Հարություն անունով քաղաքացին SHANTNEWS-ին տեսանյութ է տրամադրել, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպիսի պայմաններում է միս մ...