Հրազդանի կիրճում հսկայական ծառն ընկել է Mercedes մակնիշի մեքենայի վրա
Oգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում, Հրազդանի կիրճում դարն ապրած հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան ապահովագրված է «Կասկո» եղանակով և ապահովագրական ընկերությունը պարտավոր է առանց՝ ինչպես ժողովուրդն է ասում. «էսօր, էգուց գցելու», կամ «խաղեր տալու», կատարել փոխհատուցումը: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վնասված ավտոմեքենան ավտոշուկայում գնահատվում է մոտ 70-75 հազ. եվրո:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շշի Մելոյի» եղբորը բերման ենթարկելիս ոստիկանները գործել են իրավաչափ․ Ոստիկանություն
Օգոստոսի 4-ին մամուլում տարածվել էր օգոստոսի 3-ին ձերբակալված Աբովյանի 54-ամյա մի բնակչի փաստաբանի հայտարարությունը, ըստ...
Նախապես տեղադրել է պայթուցիկ նյութ, «Ռենջ Ռովեր»-ի ու նրան ուղեկցող մեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայր...
«ԳԱԶել»-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխայի․ վերջինս տեղում մահացել է
Օգոստոսի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։Գագիկ Շամշյանը հայտնում է ժամը 09։00-ի սահմաններում Աս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միսը խանութ է մատակարարվում խայտառակ պայմաններում. ահազանգ
Հարություն անունով քաղաքացին SHANTNEWS-ին տեսանյութ է տրամադրել, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպիսի պայմաններում է միս մ...