Երևանում նորածին է մահացել
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում օգոստոսի 2–ին նորածնի մահվան դեպք է գրանցվել. հարազատների պնդմամբ՝ երեխային ժամանակին չեն տեղափոխել ԲԿ։
Երեխան ծայրահեղ ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել «Բեգլարյան կենտրոն»–ից։ Այս մասին տեղեկանում ենք NEWS.am–ից:
Լրատվականի հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենի հանրային կապերի գծով օգնական Գևորգ Դերձյանը հայտնել է, որ նորածինը մահացել է թթվածնային քաղցից։
«Ըստ բժիշկների՝ նորածինը գտնվել է օժանդակ շնչառության պայմաններում, սակայն մի քանի ժամ անց, երբ նկատել են, որ շնչառությունը չի բավականացնում, տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ երեխային արհեստական շնչառության սարք է միացվել, սակայն արդեն չէր յուրացվում թթվածինը, և երեխան ժամուկես անց թթվածնային քաղցից մահացել է»,–ասել է նա։
NEWS.am–ին դիմած երեխայի հորեղբայրը՝ Գևորգ Ղազարյանը, պատմեց, որ երեխան ծնվել է 7.5 ամսականում։
«Պարզվեց՝ շնչառական բարդություններ ունի, նրան արհեստական շնչառության սարք էր միացվել, սակայն երեխայի վիճակը օգոստոսի 2–ին կտրուկ վատացավ, և անհրաժեշտություն առաջացավ նրան այլ հիվանդանոց տեղափոխելու»,–ասաց հորեղբայրը՝ նշելով, որ նորածնին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են տեղափոխել երկու ժամ ուշ։
«Ասացին, որ շնչառական սարքը փչացել է, պետք է շուտ տեղափոխեն «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Անընդհատ սպասում էինք, որ Մուրացանի ռեանիմոբիլը գա, բայց չկար, հետո պարզվեց՝ մեկը գնացել է Գորիս, մյուսն էլ չկա՝ վարորդ չունի, որ գա, իսկ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էր, սակայն երկու ժամ հետո նոր տեղափոխեցին»,- ասել է նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շշի Մելոյի» եղբորը բերման ենթարկելիս ոստիկանները գործել են իրավաչափ․ Ոստիկանություն
Օգոստոսի 4-ին մամուլում տարածվել էր օգոստոսի 3-ին ձերբակալված Աբովյանի 54-ամյա մի բնակչի փաստաբանի հայտարարությունը, ըստ...
«ԳԱԶել»-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխայի․ վերջինս տեղում մահացել է
Օգոստոսի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։Գագիկ Շամշյանը հայտնում է ժամը 09։00-ի սահմաններում Աս...
Նախապես տեղադրել է պայթուցիկ նյութ, «Ռենջ Ռովեր»-ի ու նրան ուղեկցող մեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայր...
Վալերի Օսիպյանն աշխատանքից ազատել է ոստիկանապետերի, եւ «Զվարթնոցի» գծային բաժնի պետին
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մի շարք հրամաններ է ստորագրել կադրային փոփոխությունների վերաբերյալ: Կատարված փոփոխո...