Երևանում թալանել են «Ադեկվատի» փոխնախագահի ավտոմեքենան
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 4-ին, ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Ազատ Ադամյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 08։00-ից մինչև 16։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով ապակին բաց լինելու հանգամանքից, Ամիրյան փողոցի 22 շենքի բակում կայանված Lada Priora մակնիշի 35 XX 861 համարանիշի ավտոմեքենայի սրահից գողացել են պայուսակը, դրամապանակը։
Լրատվականը հայտնում է, որ Ա. Ադամյանը ոստիկաններին հայտնել է, որ դրամապանակում եղել է գումար, իր անվամբ «Արարատ» բանկի բանկային քարտը և անձնագիրը։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շշի Մելոյի» եղբորը բերման ենթարկելիս ոստիկանները գործել են իրավաչափ․ Ոստիկանություն
Օգոստոսի 4-ին մամուլում տարածվել էր օգոստոսի 3-ին ձերբակալված Աբովյանի 54-ամյա մի բնակչի փաստաբանի հայտարարությունը, ըստ...
«ԳԱԶել»-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխայի․ վերջինս տեղում մահացել է
Օգոստոսի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։Գագիկ Շամշյանը հայտնում է ժամը 09։00-ի սահմաններում Աս...
Վալերի Օսիպյանն աշխատանքից ազատել է ոստիկանապետերի, եւ «Զվարթնոցի» գծային բաժնի պետին
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մի շարք հրամաններ է ստորագրել կադրային փոփոխությունների վերաբերյալ: Կատարված փոփոխո...
Նախապես տեղադրել է պայթուցիկ նյութ, «Ռենջ Ռովեր»-ի ու նրան ուղեկցող մեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայր...