«Range Rover»-ի ղեկին 18-ամյա երիտասարդ է եղել. նոր մանրամասներ խոշոր վթարից
Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ օգոստոսի 4-ին, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի վերաբերյալ:
Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ ժամը 13:17-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Range Rover» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Գ., ծնված 2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բռնկվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորներից մեկը քաղաքացիների ուժերով տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ: Իսկ վարորդը և ուղևորներ՝ Ա.Բ.-ն (ծնված 1998 թ.) ու Գ.Ս.-ն (ծնված 1998 թ.), հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:24-ին, մարվել` 13:29-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչը` մասամբ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շշի Մելոյի» եղբորը բերման ենթարկելիս ոստիկանները գործել են իրավաչափ․ Ոստիկանություն
Օգոստոսի 4-ին մամուլում տարածվել էր օգոստոսի 3-ին ձերբակալված Աբովյանի 54-ամյա մի բնակչի փաստաբանի հայտարարությունը, ըստ...
Նախապես տեղադրել է պայթուցիկ նյութ, «Ռենջ Ռովեր»-ի ու նրան ուղեկցող մեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միսը խանութ է մատակարարվում խայտառակ պայմաններում. ահազանգ
Հարություն անունով քաղաքացին SHANTNEWS-ին տեսանյութ է տրամադրել, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպիսի պայմաններում է միս մ...
«ԳԱԶել»-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխայի․ վերջինս տեղում մահացել է
Օգոստոսի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։Գագիկ Շամշյանը հայտնում է ժամը 09։00-ի սահմաններում Աս...