Հրաձգություն Տեխասում․ կա առնվազն 20 զոհ
ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ-Պասո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ։ Զոհերից ամենափոքրը 2 տարեկան է։ Այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Ռոբերտ Գոմեսը։ Ավելի քան 20 մարդ տուժել է։ Նրանք գտնվում են քաղաքի տարբեր կլինիկաներում։
Զինված հարձակման դեպքի հետ կապված՝ ոստիկանությունը ձերբակալել է 21-ամյա տղամարդու։ Նա ենթադրաբար կիրառել է АК-47։
Ոստիկանության տվյալներով՝ Պատրիկ Կրուզիոսը մինչ առևտրի կենտրոնում հրաձգություն իրականացնելը, հրապարակել է մանիֆեստ, որում աջակցություն է հայտնել Նոր Զելանդիայի մզկիթում իրականացված ահաբեկչությանը։
Գործը կդիտարկվի որպես ատելության հողի վրա իրականացված հանցագործություն։
Տեղի ունեցածին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով՝ Էլ-Պասոյում տեղի ունեցած հրաձգությունը նողկալի արարք է, վախկոտության դրսևորում, որը չունի արդարացում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շշի Մելոյի» եղբորը բերման ենթարկելիս ոստիկանները գործել են իրավաչափ․ Ոստիկանություն
Օգոստոսի 4-ին մամուլում տարածվել էր օգոստոսի 3-ին ձերբակալված Աբովյանի 54-ամյա մի բնակչի փաստաբանի հայտարարությունը, ըստ...
Նախապես տեղադրել է պայթուցիկ նյութ, «Ռենջ Ռովեր»-ի ու նրան ուղեկցող մեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միսը խանութ է մատակարարվում խայտառակ պայմաններում. ահազանգ
Հարություն անունով քաղաքացին SHANTNEWS-ին տեսանյութ է տրամադրել, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպիսի պայմաններում է միս մ...
«Շշի Մելոյի» դեմ ենթադրյալ մահափորձի գործով ձերբակալվել է 3 անձ. ՔԿ
Երեք անձ ձերբակալվել է Երեւան-Սեւան մայրուղում գրանցված պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս...