Շինհրապարակի հանդերձարանում 2 անձի տաբատի գրպանից դրամապանակ ու ոսկի է գողացել
Օգոստոսի 2-ին՝ ժամը 19.50-ին, մի քաղաքացի ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 8-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում, ոմն Կարո Անտառային փողոցի շինհրապարակներից մեկի հանդերձարանում, իր տաբատի գրպանից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 300.000 դրամ արժողության ոսկյա շղթա, բանկային քարտ և 4.000 դրամ:
Նույն օրը մեկ այլ քաղաքացի հաղորդում է տվել, որ նույն օրը նշված Կարոն շինհրապարակի հանդերձարանում տաբատի գրպանից գողացել է 19.000 դրամ:
Ոստիկանների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարոյի ինքնությունը, որը նույն օրը գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկել ոստիկանություն:
Նա տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շշի Մելոյի» եղբորը բերման ենթարկելիս ոստիկանները գործել են իրավաչափ․ Ոստիկանություն
Օգոստոսի 4-ին մամուլում տարածվել էր օգոստոսի 3-ին ձերբակալված Աբովյանի 54-ամյա մի բնակչի փաստաբանի հայտարարությունը, ըստ...
Նախապես տեղադրել է պայթուցիկ նյութ, «Ռենջ Ռովեր»-ի ու նրան ուղեկցող մեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միսը խանութ է մատակարարվում խայտառակ պայմաններում. ահազանգ
Հարություն անունով քաղաքացին SHANTNEWS-ին տեսանյութ է տրամադրել, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպիսի պայմաններում է միս մ...
«Շշի Մելոյի» դեմ ենթադրյալ մահափորձի գործով ձերբակալվել է 3 անձ. ՔԿ
Երեք անձ ձերբակալվել է Երեւան-Սեւան մայրուղում գրանցված պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս...