Որսի ժամանակ ՊՆ ծառայողը շանը սաստելու նպատակով կրակել է և դիպել ընկերոջը
Օգոստոսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։00-ի սահմանում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այդ մասին հյատնում է shamshyan.com-ը:
Պարզվել է, որ վիրավորը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ 29-ամյա Անդրանիկ Մ․-ն է։ Մինչ բժիշկները վիրավորի բուժմամբ էին զբաղվում, Արմավիրի մարզի ոստիկանները, ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14։00-ի սահմանում, Մրգաշատ գյուղի բնակիչներ 28-ամյա Հարություն Հ․-ն, 35-ամյա Արշալույս Հ․-ն և վիրավոր Անդրանիկ Մ․-ն թռչուն որս անելու նպատակով գնացել են Մրգաշատ գյուղի վերջնամասում գտնվող դաշտեր, որտեղ Անդրանիկ Մ․-ի շունը հարձակվել է Արշալույս Հ․-ի վրա։ Այդ ամենը տեսնելով՝ շանը սաստելու նպատակով Անդրանիկ Մ․-ն Արշալույս Հ.-ին պատկանող «ԻԺ-26» տիպի 12 մմ տ/չ հարթափող որսորդական լիցքավորված հրացանով հարվածել է շանը, ինչի հետևանքով պատահական կրակոց է արձակվել՝ վնասելով Անդրանիկ Մ․-ի որովայնի հատվածը։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է նույն քննչական վարչության քննիչ Հակոբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ըստ աղբյուրի՝ Արշալույս Հ․-ն պաշտպանության նախարարության ծառայող է։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Նմանատիպ հոդվածներ
Նախապես տեղադրել է պայթուցիկ նյութ, «Ռենջ Ռովեր»-ի ու նրան ուղեկցող մեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շշի Մելոյի» եղբորը բերման ենթարկելիս ոստիկանները գործել են իրավաչափ․ Ոստիկանություն
Օգոստոսի 4-ին մամուլում տարածվել էր օգոստոսի 3-ին ձերբակալված Աբովյանի 54-ամյա մի բնակչի փաստաբանի հայտարարությունը, ըստ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միսը խանութ է մատակարարվում խայտառակ պայմաններում. ահազանգ
Հարություն անունով քաղաքացին SHANTNEWS-ին տեսանյութ է տրամադրել, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպիսի պայմաններում է միս մ...
«Շշի Մելոյի» դեմ ենթադրյալ մահափորձի գործով ձերբակալվել է 3 անձ. ՔԿ
Երեք անձ ձերբակալվել է Երեւան-Սեւան մայրուղում գրանցված պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս...