Վարորդներ 48 ժամ ունեք դուրս բերելու համար մեքենաները Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խիստ հսկողություն է սահմանված ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնի կողմից վերահսկվող մաքսային հսկողության գոտու տարածքում (Նորագավիթի ավտոմաքսատանը), որտեղ տեղակայված են մաքսային ձևակերպումներ ստացած ավտոտրանսպորտային միջոցները:
ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի և «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 122-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն, մաքսային ձևակերպումների ավարտից հետո բաց թողնված տրանսպորտային միջոցները խելամիտ ժամկետում (48 ժամվա ընթացքում) պետք է դուրս բերվեն մաքսային հսկողության գոտու տարածքից: Մաքսային ձևակերպումների իրականացման արդյունքում բաց թողնված ավտոտրանսպորտային միջոցների պահպանման համար մաքսային հսկողության գոտին չի կարող օգտագործվել որպես պահեստ կամ կայանատեղի։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՊԵԿ-ը հորդորում է նախկինում մաքսային ձևակերպում ստացած և այսուհետ մաքսային ձևակերպում ստացող ավտոմեքենաների սեփականատերերին 48 ժամվա ընթացքում իրենց մեքենաները դուրս բերել մաքսային հսկողության գոտուց (Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից), այլապես նշված մեքենաները մաքսային հսկողության գոտուց ՊԵԿ-ը դուրս կբերի իր միջոցներով։
Նմանատիպ հոդվածներ
Ամերիկյան աճուրդն էլ կփակվի. բողոքի նոր ալիք է հասունանալու
Հայաստանում շուտով բողոքի նոր ալիք է հասունանալու։ ԱՄՆ-ից Հայաստան մեքենա ներկրողներն առաջիկայում խնդիրների են բախվելու...
ԱԳՆ-ն՝ Սոչիի օդանավակայանում հայերի կրճատման մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, PanARMENIAN.Net - ի հետ զրույցում անդրադառնալով Սոչիի օդա...
Վերանորոգումներ ԱԺ-ում. Տիգրան Գալստյան
ԱԺ աշխատակազմի ղեկավար - քարտուղար Տիգրան Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ավարտվել են պատգամավորների սեն...
«Оրենքով գողերի» դեմ պայքարի օրենսդրական նախագիծ է պատրաստվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության կողմից մշակված «օրենքով գողերի» դեմ պայքարի օրենսդրական նախագ...