ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները սոցապ տեսուչին բռնեցին կաշառք ստանալուց անմիջապես հետո
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Շիրակի մարզային վարչության, Մուշի և Արթիկի բաժինների ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կոռուպցիոն բնույթի հանցագործության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել։ Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ըստ տեղեկությունների՝ Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության «Գյումրի 2» տարածքային բաժնի տեսուչներից մեկը մի կնոջ նպաստառուների ցուցակում ընդգրկելու, իսկ հետագայում նպաստից չզրկելու համար 2017-2018 թվականների ընթացքում պահանջել ու ստացել է ընդհանուր 63.000 դրամ։ Նույն կնոջը 2019 թվականի նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար էլ տեսուչը պահանջել է երկու ամսվա նպաստի գումարը' ընդհանուր 56.000 դրամ։ Հուլիսի 22-ին ոստիկանության ծառայողներն իրականացրին օպերատիվ-հետախուզական հատուկ միջոցառում ու պահանջած փողը վերցնելու պահին բռնեցին 61-ամյա աշխատակցուհուն։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կաշառք գրառմամբ թղթադրամները, որոնք առգրավվել ու փաթեթավորվել են հետագա գործողությունների համար։ Աշխատակցուհին բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին։ Նա ձերբակալվել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին
Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը գրում է. "Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին: Ինչպես վերջերս ասել է Շրջակա միջավայրի ն...
Տաքսու վարորդը զգացել էր, որ մի բան այն չի. կորած երեխան գտնվել է. Արման Հայրապետյան
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ այսօր մանկատնից փախած երեխան գտնվել է:&...
Աննկարագրելի հերթեր Բագրատաշենի մաքսակետում. պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բ...
Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս. նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնու...