Փաշինյանը պատգամավոր ընկերոջ ծնունդին ուղղաթիռով է մեկնել Իջևան. Իրատես
«Իրատես» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանկության ընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ծնունդին ուղղաթիռով Իջևան է գնացել: «Իրատեսի» աղբյուրի փոխանցմամբ՝ ծնունդին մասնակցելուց բացի Փաշինյանը հանդիպում է ունեցել Տավուշի մարզի անտառտնտեսության մի քանի մասնաճյուղերի տնօրենների ու պատասխանատուների հետ: Լավագույն ավանդույթներին հավատարիմ՝ ռեստորանում գտնվողների անդորրը հսկել են ոստիկանության ու անվտանգությունն ապահովող աշխատակիցների ավտոմեքենաները:
«Ծնունդը նշել են հենց Ղալումյանի ռեստորանում՝ «Ոսկե ձկնիկում»: Ներկա են եղել ոչ միայն հարազատ-մտերիմները, այլեւ մարզի ոստիկանապետը, անտառտնտեսության պատասխանատուները եւ այլք: Ըստ երեւույթին՝ այս օրերի թիվ մեկ թեմայի՝ անտառահատման մասին զրույց-խորհրդակցություն են անցկացրել»,- հավելեց մեր զրուցակիցը»:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին
Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը գրում է. "Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին: Ինչպես վերջերս ասել է Շրջակա միջավայրի ն...
Տաքսու վարորդը զգացել էր, որ մի բան այն չի. կորած երեխան գտնվել է. Արման Հայրապետյան
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ այսօր մանկատնից փախած երեխան գտնվել է:&...
Աննկարագրելի հերթեր Բագրատաշենի մաքսակետում. պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...