Դատարանը երկարացրեց Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը
Մոսկվայի քաղաքային դատարանը մինչեւ հոկտեմբերի 28-ը երկարացրել Է Խաչատրյան երեք քույրերի խափանման միջոցը՝ որոշակի գործողությունների արգելքի տեսքով: Նրանք մեղադրվում են իրենց հոր սպանության մեջ: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են դատարանի մամուլի ծառայությունում:
«Մոսկվայի քաղաքային դատարանի որոշմամբ երկարացվեց մեղադրյալ Քրեստինա, Անգելինա Խաչատրյան քույրերի նկատմամբ որոշակի գործողությունների արգելքի ժամկետը մինչեւ հոկտեմբերի 28-ը»,- ասել Է դատարանի ներկայացուցիչը: Ավելի վաղ դատարանը համանման վճիռ Էր կայացրել Մարիա Խաչատրյանի նկատմամբ, որը սպանության պահին եղել Է անչափահաս: Բոլոր երեքը չեն կարողանա հեռանալ իրենց տնից առանց քննիչի թույլտվության:
Քույրերին մեղադրանք Է առաջադրվել վերջնական խմբագրմամբ. նրանց մեղսագրվում Է սպանություն՝ կատարված նախնական համաձայնությամբ: Ըստ որում մեղադրանքի մեջ հետաքննությունը նշում Է, որ քույրերի գործողությունը հրահրվել Է տուժող Միխայիլ Խաչատրյանի գործողություններով: Փաստաբանները պնդում են, որ աղջիկներն իրենց գործողությունները կատարել են հոր կողմից շատ տարիներ շարունակվող բռնությունից անհրաժեշտ պաշտպանության շրջանակներում:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին
Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը գրում է. "Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին: Ինչպես վերջերս ասել է Շրջակա միջավայրի ն...
Տաքսու վարորդը զգացել էր, որ մի բան այն չի. կորած երեխան գտնվել է. Արման Հայրապետյան
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ այսօր մանկատնից փախած երեխան գտնվել է:&...
Աննկարագրելի հերթեր Բագրատաշենի մաքսակետում. պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...