ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստման և իրացման դեպք
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել Երևանում գործող դեղատներից մեկում կեղծ թղթադրամների իրացման վերաբերյալ։
ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կեղծ թղթադրամներ իրացրած անձը և թղթադրամների պատրաստման եղանակը։
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացին տպարանում պատվիրել է տպագրել 10.000 դրամանոց թղթադրամներ՝ կասկած չհարուցելու համար դրանց ներքևի հատվածում նշելով՝ «տպագրված է նկարահանման համար»։ Այնուհետև նշված թղթադրամների վրայից գրառումները կտրել և կեղծ թղթադրամներն իրացրել է Երևանում և տարբեր մարզերում:
Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են լազերային տպիչ սարքերը և 368 հատ դեռևս ոչ վերջնական տեսքի բերված 10 հազար դրամանոց կեղծ թղթադրամներ։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածով։ Միջոցներ են ձեռնարկվում՝ շրջանառության մեջ դրված կեղծ թղթադրամների այլ նմուշներ հայտնաբերելու և իրացման այլ դեպքեր բացահայտելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Բագրատաշենի անցակետում կուտակումներ են
Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում կուտակումներ են։ Երեկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ար...
ՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա. Եգիպտոս չմեկնած քաղաքացիները «Էյ էնդ Ար»-ից պահանջում են տոմսերի գումարը
Եգիպտոսի ուղեգրեր ունեցող քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում տոմսերը վաճառած ընկերության մոտ՝ չվերթների չեղարկման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահազանգեր` բարձր երաժշտություն կեսգիշերն անց. իրավապահները հայտնել են, թե բացօթյա սրճարանը "գիշերային լիցենզիա" ունի
Ֆեյսբուքյան օգտատերերն ահազանգում են գիշերը ուշ ժամին "Roof 18n" բացօթյա սրճարանում հնչող բարձր երաժշտության պատճառով: Օ...
ՈՒՂԻՂ. Հուրգադա-Երևան չվերթով 132 ուղևոր վերադարձավ Հայաստան. Tert.am
Եգիպտոսում մնացած հայերի մի մասը վերադարձան Երևան:OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորներն այսօ...