Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողները՝ խնդրի առջև․ «Ժողովուրդ»
«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» լուծարման գործընթացը խնդիրներ է առաջացրել 2016 թ. Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների համար, քանի որ նրանց ուսման վարձի 20 տոկոսը հիմնադրամն էր վճարում «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել մի քանի ուսանողներ, որոնց պատմելով՝ հիմնադրամը 2018-19 ուսումնական տարվա իրենց վարձի խոստացած 20 տոկոսը չի փոխհատուցել, և պատճառաբանել են, որ գտնվում են լուծարման գործընթացում:
«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց կապ հաստատել հիմնադրամի հետ, որտեղից մեզ արձագանքեցին այսպես. «Եթե ուսանողների տվյալները համապատասխանում են, թեև ծրագրերի ժամկետները մինչև մարտի 15-ն է եղել հայտարարված, մենք ընդառաջել ենք»: Բայց մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետի՝ նախորդ տարվա նոյեմբերի 5-ի հանձնարարականով Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հանձնարարվել էր ներկայացնել Հիմնադրամի լուծարման վերաբերյալ առաջարկություններ: Չի բացառվում, որ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի տնօրինած հիմնադրամի գործառույթները մոտ ապագայում իրականացնի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին
Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը գրում է. "Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին: Ինչպես վերջերս ասել է Շրջակա միջավայրի ն...
Տաքսու վարորդը զգացել էր, որ մի բան այն չի. կորած երեխան գտնվել է. Արման Հայրապետյան
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ այսօր մանկատնից փախած երեխան գտնվել է:&...
Աննկարագրելի հերթեր Բագրատաշենի մաքսակետում. պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...