Ապահովագրական ընկերությունները միայն քրգործեր հարուցվելուց հետո են հարկերը վճարել․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ապահովագրական մի շարք ընկերությունների վերաբերյալ քրեական գործեր են հարուցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Քրեական գործերի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ապահովագրական ընկերությունները թաքցրել են իրենց իրական շահույթները և կեղծ տվյալների միջոցով նվազեցրել ցուցանիշները։
Եվ միայն քրեական գործերի քննության ընթացքում, համալիր հարկային ստուգումներից խուսափելու համար, նշված ընկերությունները ՊԵԿ են ներկայացրել նոր` ճշտված հաշվետվություններ և վճարել շուրջ 218 միլիոն 483 հազար դրամի հավելյալ հարկեր։
Քրեական գործերն այսքանով չեն ավարտվել, որոշ ապահովագրական ընկերությունների վերաբերյալ նախաքննությունը դեռ շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին
Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը գրում է. "Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին: Ինչպես վերջերս ասել է Շրջակա միջավայրի ն...
Տաքսու վարորդը զգացել էր, որ մի բան այն չի. կորած երեխան գտնվել է. Արման Հայրապետյան
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ այսօր մանկատնից փախած երեխան գտնվել է:&...
Աննկարագրելի հերթեր Բագրատաշենի մաքսակետում. պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...