Ֆլորիդայում կայծակի հարվածից 8 մարդ է տուժել
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի լողափում կայծակի հարվածից 8 մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը։
Ֆլորիդայի Քլիրուոթեր քաղաքի լողափում գտնվող մարդկանց համաձայն՝ ուժեղ կայծակից հետո մարդիկ կա՛մ ընկել են, կա՛մ մի կողմ նետվել:
Հաղորդվում է, որ տուժածներից մեկի մոտ սրտի կանգ է գրանցվել, նրա վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, ևս յոթ մարդ թեթև վնասվածքներ է ստացել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նրանցից երեքը հոսպիտալացումից հրաժարվել են:
Տուժածների թվում կա երկու օտարերկրացի զբոսաշրջիկ, որոնց ազգությունը չի նշվում, ինչպես նաև ջրային մոտոցիկլետների վարձույթով զբաղվող ընկերության երեք աշխատակից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ճռռիկներ» Գևորգ Չաուշի հրապարակում
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես են մի քանի մեքենաներ օրը ցերեկով «ճռռիկներ» անում Երևա...
Բնապահպաններն օգնում են տուժած արագիլներին. լվանում են յուղոտված փետուրները
Վաղ առավոտից, շարունակվում է Արարատի մարզի Հովտաշեն համայնքի արագիլների աղտոտվածության աղբյուրի հայտնաբերման գործընթացը։...
Պայթյուն Երևանում. քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 24-ին ժամը 21:43-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ին Երեւան քաղաքի Քոչինյան փողոցի 13...
Շիրակում սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին
ՀՀ ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ու...