Էջմիածնում շների սպանդի հեղինակը ներկայացել է ոստիկանություն
Ոստիկանությունն անդրադարձել է վերջերս «Դինգո թիմ» կենդանիների պաշտպանության ՀԿ-ի ահազանգին, երբ ՀԿ-ի ներկայացուցիչը սոցիալական ցանցերից մեկում տեղեկություն էր հրապարակել Էջմիածին քաղաքում անհայտ անձանց կողմից թափառող շների սպանդ իրականացնելու մասին:
Ոստիկանության պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է.
«Վերջերս «Դինգո թիմ» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունը սոցիալական ցանցերից մեկում տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի օրեր առաջ Էջմիածին քաղաքում անհայտ անձինք թափառող շների սպանդ են իրականացրել։
Տեղեկացնենք, որ կատարվածի վերաբերյալ «Դինգո թիմ» կազմակերպության ներկայացուցչից ոստիկանության Վաղարշապատի բաժնում դիմում էր վերցվել։ Բաժնի ծառայողների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների ակտիվ համագործակցության ու տարված բացատրական աշխատանքի արդյունքում՝ հուլիսի 22-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել Էջմիածնում ապրող 57-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ինքն է շներին իր օրինական որսորդական հրացանով կրակել՝ պատճառաբանելով, որ կենդանիները փորձել են մանկահասակ երեխաներին վնասել։
Դեպքի վերաբերյալ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է վարչական վարույթ»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ճռռիկներ» Գևորգ Չաուշի հրապարակում
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես են մի քանի մեքենաներ օրը ցերեկով «ճռռիկներ» անում Երևա...
Պայթյուն Երևանում. քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 24-ին ժամը 21:43-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ին Երեւան քաղաքի Քոչինյան փողոցի 13...
Սիրիայից արձակված հրթիռն ընկել է Թուրքիայում տներից մեկի վրա
Սիրիայի տարածքից արձակված հրթիռն ընկել է թուրքական Շանլըուրֆա նահանգի բնակիչներից մեկի տան վրա, գրում է CNN Turk-ը:Նշվու...
Շիրակում սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին
ՀՀ ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ու...