Վերելակը չի ընկել, խափանվել է․ ԱԻՆ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ԱԻՆ-ից, հուլիսի 21-ին՝ ժամը 22:01-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 22 շենքի 2-րդ մուտքի վերելակն ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է), Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ 5-րդ հարկից իջնելիս վերելակը խափանվել է, կանգնել 2-րդ և 3-րդ հարկերի հատվածում. տուժածներ չկան:
Փրկարարները բացել են վերելակի դուռը և դուրս բերել Հ.Պ.-ին (ծնված 1994 թ.). շտապօգնության կարիք չի եղել:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին
Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը գրում է. "Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին: Ինչպես վերջերս ասել է Շրջակա միջավայրի ն...
Աննկարագրելի հերթեր Բագրատաշենի մաքսակետում. պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
Տաքսու վարորդը զգացել էր, որ մի բան այն չի. կորած երեխան գտնվել է. Արման Հայրապետյան
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ այսօր մանկատնից փախած երեխան գտնվել է:&...