ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրասնոդարում հայերը ծեծել են չեչեններին՝ շփոթելով դաղստանցիների հետ
Կրասնոդարի երկրամասում տեղի է ունեցել ծեծկռտուք Հայաստանի եւ Չեչնիայի բնակիչների մասնակցությամբ։ Այս մասին ասել է Գրոզնու առաջին փոխքաղաքապետ Իսա Հաջիմուրադովն իր YouTube-ալիքում։ Նրա խոսքով՝ միջադեպը գրանցվել է Վոդնիկի ավանում։
Ինչպես ճշտել է տուժածներից մեկը, կոնֆլիկտն սկսվել է այն բանից հետո, երբ խանութից դուրս եկած չեչեններին են մոտեցել անծանոթներ եւ ծեծկռտուք սկսել, տեղեկացնում է Lenta-ն։
Հաջիմուրադովը պարզաբանել է, որ «հարձակվողները սխալվել են». նրանք դաղստանցիների էին փնտրում, որոնք անսթափ վիճակում վիրավորել էին հայերին։ Փոխքաղաքապետն ավելացրել է, որ հայերն արդեն ներողություն են խնդրել տուժածներին, եւ կոնֆլիկտն ավարտվել է։
Նմանատիպ հոդվածներ
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էի...
Սևանն արագ ինքնամաքրվում է. Այսեր Ղազարյան
ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարար, փորձագետ Այսեր Ղազարյանը Սևանա լճի ներկայիս վիճակն արտացոլող հերթական պատկերն է հ...