Վանաձորում Opel Astra-ի վարորդը վրաերթի է ենթարկել մեկ այլ քաղաքացու, վերջինս հոսպիտալացվել է. Shamshyan.com
Հուլիսի 2-ին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:20-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 25-ամյա Լևոն Բ.-ն իր վարած Opel Astra մակնիշի 35 TA 239 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքում՝ Զորավար Անդրանիկ փողոցի 60 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել նույն փողոցի բնակիչ, 46-ամյա Անդրանիկ Կ.-ին:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի պահպանվող հատուկ տարածք:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
4 հրազենային վնասվածք. Մասիվցի Անդիկի սպանության մանրամասները
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տ...
Հայտնաբերել են ավտոմեքենան, որով հիվանդանոց է տեղափոխվել «Մասիվցի Անդիկի» դին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Հայաստանի քննչ...