ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անհայտ օբյեկտը ընկել է և պայթել Կիպրոսում
Չբացահայտված օբյեկտը ընկել է և պայթել Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայից 12 կմ հյուսիս-արևելք։ Ինչպես հայտնում է In-Cyprus.com-ը՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 1-ի գիշերը, տեղի ունեցածի հետևանքով տուժածներ չկան: Ականատեսների վկայությամբ, նրանք երկնքում լուսարձակում են տեսել, որից հետո լսել են մի քանի պայթյուն:
Կիպրոսի ոստիկանությունը դեռևս պարզում է պայթյունի պատճառները: Տարածքի բնակիչները հայտնում են, որ պայթյունը որոտացել է ուղղաթիռի, ինքնաթիռի կամ զինամթերքի պայթելու հետևանքով:
Թուրք լրագրող Հուսեյն Էքմեքչին իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել դեպքի վայրից: Նա պնդում է, որ բեկորների վրա ռուսերեն գրություններ կան։ Նրա կարծիքով՝ հավանական է, որ Սիրիան ակտիվացրել է իր ՀՕՊ համակարգերը՝ ի պատասխան Իսրայելի հարվածի, և հնարավոր է, որ Կիպրոսում ընկածը C-125-ի հրթիռ է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում պատկերված է Արարատի մարզում այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարի նախնական վար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր «օրենքով գող» Անդիկի սպանությունից. Lurer.com
Հայտնվել են նոր բացառիկ կադրեր՝ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունից: Տեսանյութը՝ Lurer.com-ի:
Դեպի Նուռնուս գյուղ գնացող ճանապարհին գետ է առաջացել․ պատկան մարմինները երկու ամսից ավելի է չեն կարողանում խնդիրը լուծել
Երեկ Ավրորա Մեդիայի լրատվականը հայտնել էր, որ Կոտայքի մարզում վնասված ջրատար կա եւ արդեն մեկ շաբաթից ավելի է ջուրը հոսու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ վթար է տեղի ունեցել Ռուբինյանց փողոցի հարևանությամբ
Քիչ առաջ Aurora News-ի տեսախցիկը ֆիքսել է վթարի կադրեր Ռուբինյանց փողոցի հարևանությամբ: Բարեբախտաբար վթարի հետևանքով զոհ...