Դեպի Նուռնուս գյուղ գնացող ճանապարհին գետ է առաջացել․ պատկան մարմինները երկու ամսից ավելի է չեն կարողանում խնդիրը լուծել
Երեկ Ավրորա Մեդիայի լրատվականը հայտնել էր, որ Կոտայքի մարզում վնասված ջրատար կա եւ արդեն մեկ շաբաթից ավելի է ջուրը հոսում է: Այս մասին մեզ տեղեկացրել էին Կոտայքի մարզի բնակիչները: Այսօր եւս Ավրորա Մեդիայի լրատվականին են զանգահարել տեղի բնակչները, ասելով որ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքից դեպի Նուռնուս գյուղ գնացող ճանապարհին ջրատարի վթար է եղել և խմելու ջուրը հեղեղել է ճանապարհը: Ավելին՝ որևէ քայլ չի ձեռնարկվել խմելու ջրի արտահոսքը դադարեցնելու համար: Ավրորա Մեդիան կապ է հաստատել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ, ով ասաց, որ տեղում աշխատում է Վեոլիա ջուրը: Նա նաեւ կոչ արեց գույները չխտացնել: Քանի որ ջրատարով մի շարք շրջանների ջուր է մատակարարվում, ջուրը իսպառ փակել չեն կարող:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր «օրենքով գող» Անդիկի սպանությունից. Lurer.com
Հայտնվել են նոր բացառիկ կադրեր՝ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունից: Տեսանյութը՝ Lurer.com-ի:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում պատկերված է Արարատի մարզում այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարի նախնական վար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ վթար է տեղի ունեցել Ռուբինյանց փողոցի հարևանությամբ
Քիչ առաջ Aurora News-ի տեսախցիկը ֆիքսել է վթարի կադրեր Ռուբինյանց փողոցի հարևանությամբ: Բարեբախտաբար վթարի հետևանքով զոհ...
5 զոհ և 9 տուժած. նոր մանրամասներ «Զոդի կամրջի» վթարից
Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի...