Երևանում զինված տղամարդը մտել է բուքմեյքերական գրասենյակ․ մանրամասներ
Երևանի Զաքյան փողոցում գործող բուքմեյքերական գրասենյակի վրա ավազակային հարձակում է եղել։ Այս մասին Aurora News-ին տեղեկացրին Ոստիկանության լրատվական վարչությունից։ Այս պահին հնարավոր զոհերի, վիրավորների մասին տեղեկություն չկա։
Sputnik Արմենիայի տեղեկություններով էլ` քիչ առաջ այդ գրասենյակ դիմակավորված և հրազենով զինված տղամարդ է մտել։ Աշխատակիցները դիմադրել են, նույնիսկ նրանցից մեկը աթոռով հարվածել է ավազակային հարձակում կատարողին։ Վերջինս փախել է։
Այս պահին մեծ թվով ոստիկաններ կան դեպքի վայրում։
Իրավապահները պարզում են միջադեպի հանգամանքները։ Մեր տեղեկություններով` գրասենյակը պատկանում է Vivaro ընկերությանը։
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
4 հրազենային վնասվածք. Մասիվցի Անդիկի սպանության մանրամասները
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տ...
Հայտնաբերել են ավտոմեքենան, որով հիվանդանոց է տեղափոխվել «Մասիվցի Անդիկի» դին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Հայաստանի քննչ...