Ավտոմեքենան մոտ 10 մ բարձրությունից ընկել է թիվ 179 հիմնական դպրոցի բակ
Հունիսի 30-ին՝ ժամը 21:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի շենքերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան մոտ 10 մ բարձրությունից ընկել է թիվ 179 հիմնական դպրոցի բակ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Մ.Ա., ծնված 1992 թ.) շենքի ավտոկայանատեղիից՝ մոտ 3 մ բարձրությունից, ընկել է թիվ 179 հիմնական դպրոցի բակ․ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Մ.Ա.-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
4 հրազենային վնասվածք. Մասիվցի Անդիկի սպանության մանրամասները
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տ...
Հայտնաբերել են ավտոմեքենան, որով հիվանդանոց է տեղափոխվել «Մասիվցի Անդիկի» դին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Հայաստանի քննչ...