Վիեննայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայեր չեն տուժել. Ավստրիայում ՀՀ դեսպանություն
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` հունիսի 26-ին Վիեննայի Wieden թաղամասի /Preßgasse/Schäffergasse/ բնակելի շենքերից մեկում տեղի էր ունեցել պայթյուն, որի պատճառը, ըստ մամուլի հրապարակումների, գազի արտահոսքն է եղել: Նախնական տվյալներով` կա 1 զոհ և շուրջ 15 վիրավոր: Եվս 1 անձ որոնվում է: Այս մասին հաղորդում է Ավստրիայում ՀՀ դեսպանությունը:
Վերջինս նույն օրը կապ է հաստատել Ավստրիայի իրավասու մարմինների հետ՝ պարզելու` արդյո՞ք պայթյունի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր կան: Ավստրիայի ոստիկանությունից կապ են հաստատել դեսպանության հետ՝ տեղեկացնելով, որ ներկա պահին տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
Պայթյուն` Գեղանիստի ավտովերանորոգման արհեստանոցներից մեկում. 2 մարդ հոսպիտալացվել է. Shamshyan.com
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 13։20-ի սահմաններում Գեղանիստ գյուղում դեռ...
4 հրազենային վնասվածք. Մասիվցի Անդիկի սպանության մանրամասները
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տ...