ԱԺ-ն ընդունել է մի շարք նախագծեր
ԱԺ-ում այսօր առավոտյան քվեարկվել են նախորդ օրը քննարկված մի շարք նախագծեր: Այսպիսով.
«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը 87 կողմ, 3 դեմ, 5 ձեռնպահ ձայներով նախագիծն ընդունվել է,
«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» հարցն ընդունվել է միաձայն,
Կառավարության կողմից ներկայացված Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցն ընդունվել է 98 կողմ ձայներով,
Կառավարության ներկայացրած «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցն ընդունվել է միաձայն,
«Լուսավոր Հայաստանի» ներկայացրած Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցն ընդունվել է 96 կողմ ձայներով,
Կառավարության ներկայացրևած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» հարցն ընդունվեց 100 կողմ ձայներով,
«Լուսավոր Հայաստանի» ներկայացրած Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» հարցն ընդունվել է 83 կողմ, 5 դեմ, 11 ձեռնպահ ձայներով,
Կառավարության կողմից ներկայացված «Բռնադատվածների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» հարցն ընդունվել է 100 կողմ ձայներով:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
Ռոբերտ Քոչարյանի գործը քննող երկու դատավոր դիմել են ՈՍ-ին իրենց անվտանգությունն ապահովելու համար
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը դի...
ՌԴ քաղաքացիները՝ կընտրեն Հայաստանն ու Ադրբեջանը. ինչի՞ կարող է հանգեցնել ՌԴ-ից Վրաստան ուղիղ թռիչքների արգելքը
Հուլիսի 8-ից ուժի մեջ է մտնում Ռուսաստանից Վրաստան ուղղակի թռիչքների արգելքը: «Ռոստուրիզմի» ղեկավար Զարինա Դոգուզով...
Թբիլիսիում ցուցարարները 1 ժամ ժամանակ են տվել ներքին գործերի նախարարին հրաժարականի համար
Թբիլիսիում ցուցարարներն այսօր մինչև14։00-ն ժամանակ են տվել ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային հրաժարական ներկայացն...