Թբիլիսիում ցուցարարները 1 ժամ ժամանակ են տվել ներքին գործերի նախարարին հրաժարականի համար
Թբիլիսիում ցուցարարներն այսօր մինչև14։00-ն ժամանակ են տվել ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային հրաժարական ներկայացնելու համար, հակառակ պարագայում խոստանալով այսօր 19։00-ին կրկին հավաքվել խորհրդարանի շենքի մոտ, փոխանցում է «Ազատության» վրացական ծառայությունը։
Ցուցարարները նաև պահանջում են ազատ արձակել հունիսի 20-ին բերման ենթարկվածներին և պատասխանատվության ենթարկել ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին։
Ոստիկանության և ցուցարարների միջև ընդհարումները ծագեցին այն բանից հետո, երբ հինգշաբթի երեկոյան Ռուսթավելիի պողոտայի խորհրդարանի շենքին հարող հատվածում հազարավոր ցուցարարներ հավաքվեցին` պահանջելով խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության և Պետանվտանգության ծառայության ղեկավարների հարժարականները:
Հանրային դժգոհության առիթը նախօրեին Թբիլիսիում կազմակերպված Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստն էր, որը վարում էր հակավրացական հայացքներով հայտնի ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: ԽՍՀՄ վերականգնման օգտին հանդես եկող, ուղղափառությունը կոմկուսի անդամակցության հետ համատեղող Գավրիլովը նստած էր Վրաստանի խորհրդարանի նախագահի համար նախատեսված տեղում, ինչը Թբիլիսիում ընկալեցին որպես վրացական պետականության նվաստացում:
Մոտ 12 ժամ Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած կատաղի բախումներից հետո, որոնց ընթացքում 240 ցուցարար և ոստիկան վիրավորվեց, իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստից անմիջապես հետո հրաժարական ներկայացրեց Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
Ռոբերտ Քոչարյանի գործը քննող երկու դատավոր դիմել են ՈՍ-ին իրենց անվտանգությունն ապահովելու համար
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը դի...
Եթե նոր իշխանությունների տեղը ես լինեի՝ կարող է ես էլ չուզեի վերաբացել Հոկտեմբերի 27-ի գործը. ընդհատակ անցած լրագրողը վերադարձել է. Armdaily.am-ի
Եթե նոր իշխանությունների տեղը ես լինեի՝ կարող է ես էլ չուզեի վերաբացել Հոկտեմբերի 27-ի գործը։ Armdaily.am-ի հետ զրույցու...
ՌԴ քաղաքացիները՝ կընտրեն Հայաստանն ու Ադրբեջանը. ինչի՞ կարող է հանգեցնել ՌԴ-ից Վրաստան ուղիղ թռիչքների արգելքը
Հուլիսի 8-ից ուժի մեջ է մտնում Ռուսաստանից Վրաստան ուղղակի թռիչքների արգելքը: «Ռոստուրիզմի» ղեկավար Զարինա Դոգուզով...