Առանց հեգնանք եմ հարցնում. Արման Աբովյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ իրականում շատ հետաքրքիր է՝ ունե՞ն արդյոք ՀՀ իշխանությունները խորքային և ստարտեգիկ տեսլական բոլոր այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք ցնցում են մեր տարածաշրջանը։ Առանց հեգնանք եմ հարցնում։
Օրինակ Թրամփը արդեն իսկ հայտարարել է, որ անպայման խստացնելու է պատժամիջոցները Իրանի վերաբերյալ և իհարկե դա վերաբերվելու են հիմնականում իրանական առևտրա-տնտեսական սեգմենտին։ Հուսամ հասկանում ենք, թե այդ ամենը ինչպիսի լրջագույն վտանգներ է պարունակում արդեն մեզ համար, որպես մի երկիր, որն ունի Իրանի հետ շատ սերտ բարեկամական և առեվտրային հարաբերություններ։
Դե ռուս-վրացական սրացման մասին խոսելը անիմաստ է, ամեն ինչ ակնհայտ է։
Ես հասկանում եմ, որ հիմա ամենակարևորը մեր ներքին հարցերն են, սակայն եթե մենք չունենանք հաշվարկված քայլերի ռազմավարություն տարատեսակ կրիզիսային իրավիճակների համար, ապա այդ դեպքում մենք պարզապես հնարավոր է չկարողանանք խորքային առումով դիմակայել... իսկ դա կլինի վերջ ամեն ինչին»:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
Ռոբերտ Քոչարյանի գործը քննող երկու դատավոր դիմել են ՈՍ-ին իրենց անվտանգությունն ապահովելու համար
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը դի...
ՌԴ քաղաքացիները՝ կընտրեն Հայաստանն ու Ադրբեջանը. ինչի՞ կարող է հանգեցնել ՌԴ-ից Վրաստան ուղիղ թռիչքների արգելքը
Հուլիսի 8-ից ուժի մեջ է մտնում Ռուսաստանից Վրաստան ուղղակի թռիչքների արգելքը: «Ռոստուրիզմի» ղեկավար Զարինա Դոգուզով...
«Զբոսաշրջիկները պաշտում են Վրաստանը, պետք է գալու հնարավորություն ունենան».Ս. Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Euronews-ին տված հարցազրույցում մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստան...