Սամվել Բաբայանի կողմնակիցների ստորագրահավաքը Արցախում շարունակվում է
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը տեղեկացնում է, որ Արցախում նախագահական ընտրություններին ընդառաջ Արցախում Բաբայանի կողմնակիցների ստորագրահավաքը շարունակվում է։ Մեկնաբանելով ստորագրահավաքը դադարեցնելու մասին հրապարակված տեղեկությունները՝ գրասենյակը տեղեկացնում է, որ այն կշարունակվի մինչև հուլիսի 18-ը ներառյալ:
«Ցանկացած անօրինական, սուտ հակաքարոզ, որևէ խոչընդոտ իրենց արձագանքը գտնելու են օրինական դաշտում։ Դուք ոտնահարում եք մարդկանց իրավունքը և խոչընդոտում նրանց ազատ կամարտահայտմանը։
Սիրելի հայրենակիցներ, ցանկացած ինֆորմացիա ստորագրահավաքի հետ կապված կարող եք ճշտել Սամվել Բաբայան Արցախը և հերոսները էջում՝ դիմելով էջի ադմինիստրատրին ցանկացած օր, ցանկացած ժամի։ Չտրվեք որևէ սադրանքի, ստորագրահավաքը նախաձեռնող խումբը աշխատում է պարզ, թափանցիկ։ Շտապում ենք տեղեկացնել, որ Արցախում ստորագրահավաքը շարունակվում է մինչև հուլիսի 18-ը ներառյալ», - ասված է գրառման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
Եթե նոր իշխանությունների տեղը ես լինեի՝ կարող է ես էլ չուզեի վերաբացել Հոկտեմբերի 27-ի գործը. ընդհատակ անցած լրագրողը վերադարձել է. Armdaily.am-ի
Եթե նոր իշխանությունների տեղը ես լինեի՝ կարող է ես էլ չուզեի վերաբացել Հոկտեմբերի 27-ի գործը։ Armdaily.am-ի հետ զրույցու...
«Զբոսաշրջիկները պաշտում են Վրաստանը, պետք է գալու հնարավորություն ունենան».Ս. Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Euronews-ին տված հարցազրույցում մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստան...
Քոչարյանի գործը քննող երկու դատավորների անվտանգությունն ապահովում է ոստիկանությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի ան...