Վրաստանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեն երեկ երեկոյան մայրաքաղաք Թբիլիսիում ծավալված բողոքի զանգվածային ցույցերից հետո այսօր հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին հղումով:
«Վրացական երազանքն» իշխանության գալու օրվանից հանրության առաջ հաշվետվողականության բարձր նշաձող է սահմանել, և մեկ անգամ չէ, որ իր գործողություններով ապացուցել է դա: Այդ հաշվետվողականության բարձր նշաձողի մեկ այլ օրինակ է այսօր Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի հրաժարականի որոշումը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Կալաձեն:
Այսօր իշխող կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստ է անցկացվել, որի ժամանակ քննարկվել են երեկ երեկոյան և գիշերը մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած դեպքերը:
Ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հայտարարել էր, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում հեռանալ պաշտոնից:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
Քոչարյանի գործը քննող երկու դատավորների անվտանգությունն ապահովում է ոստիկանությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի ան...
Ներկայացել են որպես ԱԱԾ գեներալներ, կրել են ուսադիրներ ու գույք են հափշտակել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հանցավորության դեմ պայքարի գործառույթների իրականացման շրջանակն...
Հրայր Թովմասյանի հետ կապված որևէ քննարկում չի ընթացել. Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում Հրայր Թովմասյանի հետ կապված որևէ քննարկում չի ընթացել, լրագրողների հետ զրույցում այսօ...