Ողբերգական դեպք.Գյումուշի ջրամբարից դուրս են բերել 51-ամյա երաժշտի դին
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարություն զանգ է ստացվել քաղաքացիներից, որ Կարենիս գյուղի վարչական տարածքում գտնվող Գյումուշ ՀԷԿ-ի ջրամբարում դի կա: ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ, ԱԻՆ ՓԾ ջոկատի փրկարարները հատուկ ճոպանների միջոցով իջել են ջրամբար և արհեստական նավակով մոտեցել դիակին ու այն դուրս բերել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դատաբժիշկը տեղում զննելով դին, ոստիկաններին և քննիչներին հայտնեց, որ դիակի վրա, ըստ նախնական տեղեկությունների, բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ, 51-ամյա Ավետիս Յանբեկյանն էր, ով երեկվանից ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին. «Մահացածը Չարենցավաում հարգված ու սիրված անձնավորություն էր, մասնագիտությամբ երաժիշտ ու անգամ իր տարիքին հարգանքով էր վերաբերվում թե՛ իրենից ավագների, թե՛ երիտասարդների նկատմամբ: Մեծ ցավ ու ափսոսանք ենք ապրում, որ այսպիսի անհեթեթ մահ ունեցավ նա»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 28-ամյա վարորդը հարվածել է ՃՈ-ի պարեկային մեքենային ու դիմել է փախուստի
Հունիսի 8-ին Աբովյան քաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանության ծառայողները ժամը 19-ի սահմաններում նկատե...
Գառնիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որոշ տեղեկություններով 16 մարդ է տուժել
Կոտայքի մարզում այսօր՝ հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել:Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15:30-ի սահմաններում...
Դավիթաշենում բախվել են թիվ 57 երթուղին սպասարկող Газель-ն ու Ford Transit-ը
Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07։30-ի սահմաններու Դավիթաշեն գյուղի 2-դ և 6-րդ փողոց...
Վեդիում 8 ամսական երեխան հոսանքահարվել է. ArmDaily
ArmDaily.am -ի տեղեկություններով երեկ երեկոյան Արարատի մարզի Վեդի քաղաքում 8 ամսական տղա երեխա է մահացել: Նախ...