ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիճել և քաշքշել է ՃՈ աշխատակիցներին
Հունիսի 7-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի կարգախմբերից մեկը, Կոմիտասի պողոտայում ծառայություն իրականացնելիս, նկատել է «Հյունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին թաղանթապատ է եղել։
Ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են հիշյալ ավտոմեքենան և վարորդին առաջարկել տեղում վերացնել իրավախախտումը՝ պոկելով դիմապակու թաղանթը։ 29-ամյա վարորդը հրաժարվել է վերացնել իրավախախտումը և վիճել է ճանապարհային ոստիկանների հետ՝ քաշքշելով նրանց։
Ճանապարհային ոստիկանները վարորդին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին, մեքենան էլ տեղափոխել բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
Նախարար Արսեն Թորոսյանը ներողություն չի խնդրի Արա Մինասյանից
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը հունիսի 7-ին պարտավորեցրել է առողջապահության նախարա...
«Հանգիստ վերընգեք տեղներդ». Գեղարքունիքի մարզպետի գրառումը Աբովյանի միջադեպի մասին
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանգիստ վերընգեք տեղներդ, մինչև հերթով պատասխան տաք ձե...
Դատարանը պարտավորեցրել է Արսեն Թորոսյանին հրապարակային ներողություն խնդրել Արա Մինասյանից
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը հունիսի 7-ին որոշում է կայացրել` պարտավորեցնե...
Սննդային թունավորման ախտանշաններով հիվանդանոց է տեղափոխվել 13 մարդ
Հունիսի 8-ի առավոտյան «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց սրտխառնոց, լուծ, փսխում, բարձր ջերմություն գանգատներով ընդունվել է 13...