Քաղաքականություն
Հայաստանում դեռ կան արտոնյալ պաշտոնյաներ. Ժողովուրդ
Ժողովուրդ օրաթերթը գրում է. «Հայաստանում, պարզվում է, դեռ կան արտոնյալ պաշտոնյաներ, որոնք, չնայած երկրում կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարին, իրենց ունեցվածքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագի�…
Ժողովուրդ օրաթերթը գրում է. «Հայաստանում, պարզվում է, դեռ կան արտոնյալ պաշտոնյաներ, որոնք, չնայած երկրում կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարին, իրենց ունեցվածքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր չեն ներկայացրել: Նրանց թվում են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն ու իր տեղակալներից Սամվել Սողոմոնյանը՝ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի բաջանաղը:
Այս կառույցից հայտարարագիր ներկայացրել է միակ բարեխիղճ պաշտոնյան` Էմին Ավետիսյանը, այն էլ, ըստ Էդգար Խուրշուդյանի, սխալվել է: «Մեզանից չի պահանջվում, դրա համար չենք ներկայացրել, օրենքի խախտում ա, խախտում չէ, էդ կինոները հետո թող մնան»,-«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ասաց նա:
Պարզվում է` տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը համապատասխան «կոդ» չունի, որպեսզի հայտարարագիրը ներկայացնի: «Մինչև դա չլինի, մենք չենք կարող դա ներկայացնել: Այն տեսչական մարմինների ղեկավար անձինք ունեցել են այդ կոդը և հայտարարագիր են ներկայացրել, բայց մեր տեսչական մարմինը չունի»,- արդարացավ իրավաբան ներկայացած Եսթեր Զադոյանը»»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...