ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանը փրկել է Վարդավառի լիճն ընկած երեխայի կյանք
Մայիսի 26-ին՝ կիրակի օրը, Ոստիկանության ավագ լեյտենանտ Վարդան Ֆիդանյանը կնոջ և մանկահասակ աղջկա հետ հանգիստն անցկացնելիս է եղել Վարդավառի զբոսայգում, երբ հանկարծ ճիչեր են լսվել․ երեխա է ընկել լիճը։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Վարդան Ֆիդանյանը նետվել է լիճն ու փրկել խեղդվող երեխային։
Դեպքից հետո երեխային տեղափոխել են հիվանդանոց, համոզվել, որ առողջությանը սպառնացող վտանգ չկա ու վերադարձել տուն։