Մակրոնն աջակցել է Գրենլանդիային՝ Թրամփի կողմից կղզու հարցով հատուկ բանագնացի նշանակման ֆոնին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աջակցություն է հայտնել Գրենլանդիային և Դանիային՝ կղզում ԱՄՆ-ի կողմից հատուկ դեսպան նշանակելուց հետո։
«Նուուկում ես վերահաստատեցի Ֆրանսիայի անփոփոխ աջակցությունը Դանիայի և Գրենլանդիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Գրենլանդիան պատկանում է իր ժողովրդին։ Դանիան հանդես է գալիս որպես դրա երաշխավոր։ Ես միանում եմ եվրոպացիներին՝ հայտնելով մեր լիակատար համերաշխությունը», - գրել է Մակրոնը X սոցիալական ցանցի իր էջում։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է Լուիզիանա նահանգի նահանգապետ Ջեֆ Լենդրիին Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնաց նշանակելու մասին։
Ավելի ուշ նահանգապետը հաստատել է Միացյալ Նահանգների մտադրությունը՝ կղզին դարձնել իր մասը։ Դանիայի արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենը երկուշաբթի ընդգծել է, որ ծայրաստիճան վրդովված է ԱՄՆ նոր հատուկ բանագնացի հայտարարություններից, ինչի կապակցությամբ Կոպենհագենում ԱՄՆ դեսպանին կկանչի նախարարություն և բացատրություններ կպահանջի։
Դանիայի և Գրենլանդիայի վարչապետներ Մետե Ֆրեդերիկսենը և Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը համատեղ հայտարարությամբ զգուշացրել են Ամերիկային կղզին զավթելու փորձերից՝ նշելով, որ հարգանք են ակնկալում իրենց ընդհանուր տարածքային ամբողջականության նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Եվրոպան կկարողանա տոնել Սուրբ Ծնունդը առանց պատերազմի․ Օրբան
Եվրոպան կկարողանա տոնել Սուրբ Ծնունդը առանց պատերազմի, սակայն պատերազմի սպառնալիքը դեռ չի անցել, քանի որ որոշ քաղաքական...
ԱՄՆ-ն նախատեսում է 2-2,5 տարվա ընթացքում կառուցել նոր դասի ռազմանավեր․ Թրամփ
Միացյալ Նահանգները նախատեսում է 2-2,5 տարվա ընթացքում կառուցել նոր դասի ռազմանավեր, դեկտեմբերի 22-ին հայտարարել է ԱՄՆ նա...
ԱՄՆ-ն մտադիր է յուրացնել վենեսուելական լցանավերն ու դրանց նավթահումքը․ Թրամփ
Միացյալ Նահանգները պլանավորում է յուրացնել ինչպես միջազգային ջրերում գրավված վենեսուելական լցանավերը, այնպես էլ դրանցով...
Չեխիայի նոր պաշտպանության նախարարը մերժել է Ուկրաինա այցելելու հրավերը
Չեխիայի նոր պաշտպանության նախարար, գեներալ Յարոմիր Զունան մերժել է Ուկրաինա այցելելու հրավերը: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փո...