Քաղաքականություն
ԱԳՆ-ն չի մեկնաբանում Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տալ-չտալու լուրերը
Արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տալ-չտալու վերաբերյալ լուրերը։ «Փաստինֆո»-ն կապ հաստատեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ, ով…
Արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տալ-չտալու վերաբերյալ լուրերը։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ, ով մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Այդ հարցով իրավասու մարմինը Դատախազությունն է, եւ իրենք պետք է հանրային դաշտում մեկնաբանությամբ հանդես գան»։
Մեր այն հարցին՝ կարո՞ղ են ասել՝ ԱԳՆ-ն այդ մասին պաշտոնապես տեղեկացվել է թե ոչ, Աննա Նաղդալյանը պատասխանեց, որ չի կարող։
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել, որոնց մի մասի համաձայն՝ Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան է տրվել, մյուս մասի համաձայն՝ նշանակվել է տնային կալանք, մինչ կլուծվի արտահանձնման գործընթացը։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ երեկ երեկոյան հայտնել էր, որ Միհրան Պողոսյանին արտահանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում, և էքստրադիցիոն գործընթացը շարունակվում է սահմանված իրավական ընթացակարգերին համապատասխան։
Նշենք, որ արտահանձնման գործընթացը լուծելու համար ապրիլի 23-ին Ռուսաստանի դատախազությունը բավարարել էր Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը, եւ հունիսի 2-ին լրանալու է նրա կալանավորման ժամկետը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...